Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է եւ քննարկման ենթակա չէ

PanARMENIAN.Net - Մարտի 20-ին իտալական հեռուստատեսության RAI UNO ալիքի լրատվական TG1 հաղորդաշարի «Պատմություն» ենթախորագիրը կրող ուղիղ եթերը նվիրված էր «Հայ-թուրքական անցյալի, ներկայի եւ ապագայի հարաբերություններին»: Հաղորդման հյուրն էին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը եւ Իտալիայում Թուրքիայի դեսպան Ուգուր Ձիյալը, ինչպես նաեւ թուրք պատմաբան Օմեր Թուրանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հաղորդման առիթ էր հանդիսացել այս տարվա հունվարին 20-րդ դարի ցեղասպանություններին նվիրված RAI UNO-ի հատուկ հաղորդումը, որն սկսվում էր Հայոց ցեղասպանության ներկայացմամբ, ինչի դեմ թուրք դեսպանը բողոքի նամակ էր ուղարկել հեռուստատեսություն: Հաղորդումն սկսվեց Օսվենցիումը վերապրած լրագրողի հետ Շարլ Ազնավուրի հարցազրույցով: Այնուհետեւ թուրք դեսպանը իտալական մամուլին մեղադրեց Հայոց ցեղասպանության հարցը միակողմանիորեն լուսաբանելու համար:



Իր հերթին Ռ. Շուգարյանը պնդեց, որ թուրքական կողմի հարցի մեկնաբանությունը ընդհանուր եզրեր չունի ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության տեսակետի հետ, որի մեծ մասը, այդ թվում Իտալիայի խորհրդարանը, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի դեսպանը շեշտեց, որ պատմությունը չի կարելի սրբագրել կամ գրաքննության միջոցով փոփոխությունների ենթարկել: «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է եւ քննարկման ենթակա չէ ու հայկական վեց միլիոնանոց սփյուռքը դրա վառ ապացույցն է: Կարո՞ղ եք արդյոք պատկերացնել, - ընդգծեց Ռ. Շուգարյանը, - հրեա եւ գերմանացի պատմաբանների մի հանձնաժողով, որը որոշի Օսվենցիումը եղել է, թե ոչ»: Անդրադառնալով հայ-թուրքական ներկա հարաբերություններին` Ռ. Շուգարյանը հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցում, միաժամանակ նշելով, որ փակ սահմանների առկայությունը հակասում է Եվրամիության ոգուն: Հաղորդման ընթացքում ցուցադրել փաստավավերագրական նյութեր եւ լուսանկարներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---