Իգոր Պանկրատենկո. Պատերազմը Սիրիայում կդառնա իսկական աշխարհաքաղաքական աղետ

Իգոր Պանկրատենկո. Պատերազմը Սիրիայում կդառնա իսկական աշխարհաքաղաքական աղետ

PanARMENIAN.Net - Դամասկոսին հարված հասցնելու առաջին հավանական ժամկետը՝ օգոստոսի լույս 30-ի գիշերը, անցավ: ԶԼՄ-ներում ծայր առած հիստերիան քիմիական հարձակման վերաբերյալ մի փոքր մեղմացավ, արևմտյան մամուլն արդեն նվազեցնում է զոհերի քանակը 1,5 հազարից մինչև 350 մարդ: Այս մասին գրում է «Ժամանակակից Իրան» ռուսաստանյան ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Պանկրատենկոն: «ԱՄՆ և ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվում են մասնակցել «հումանիտար ինտերվենցիային»: Արաբական թագավորությունները, որոնք հարյուրավոր միլիոններ են ներդրել Ասադին տապալելու համար, քարացել են Վաշինգտոնի որոշման սպասումով, սակայն հրաժարվում են առաջին քայլն անել: Հավանաբար, «իրաքյան սցենարը» չի կրկնվի: Եթե հանգստյան օրերին Վաշինգտոնի «արծիվները» չհամոզեն Օբամային կետային հարվածներ հասցնել, նրանք կկանգնեն 2011թ. դեկտեմբերի Օրմուզի ճգնաժամի կրկնության առջև՝ սպառնալիքներ, հիստերիա, նավատորմերի տեղաշարժ, բայց հարված Իրանին այդպես էլ չհասցվեց»,-ասել է փորձագետը:

Ըստ Պանկրատենկոյի, Արևմուտքի նման հակասական արձագանքի պատճառները առնվազն երեքն են: «Առաջինը, նույնիսկ Ասադի երդվյալ թշնամիների համար պարզ է, որ սա ակնհայտ սադրանք է: Մի քանի ամիս անց, գուցե ավելի շուտ, հայտնի կդառնան դրա մանրամասները: Բաշար Ասադը շատ քիչ քաղաքական սխալներ թույլ տվեց, ինչն էլ թույլ տվեց նրան հաղթել ընդդիմությանը: Եվ այժմ միջազգային հանրությանն առաջարկվում է հավատալ, որ հաղթանակի շեմին, որն ի դեպ առանց «քիմիայի» նվաճվեց, նա որոշե՞լ է խախտել կարմիր գիծն ու արտաքին միջմատության համար առիթ տալ: Այն դեպքում, ե՞րբ երկրում են գտնվում ՄԱԿ տեսուչները:

Երկրորդը, բոլորի համար պարզ է, որ այս սադրանքը շահավետ է բացառապես ընդդիմությանը, որը ձգտում է ձախողել ռուս-ամերիկյան հանդիպումը և «Ժնև-2» նախապատրաստումը: Այդպիսով, Արևմուտքին առաջարկվում է «կռվել հանուն ընդդիմության շահեի»: Սակայն միասնական սիրիական ընդդիմություն գոյություն չունի, գերակշռում են իսլամիստ ծայրահեղականները: Ինչո՞ւ պետք է Արևմուտքը չգիտես ում շահերի համար կռվի»,-ասել է նա:

Եվ երրորդը, ինչ էլ ասեն, բայց Վաշինգտոնում, եվրոպական մայրաքաղաքներում, տարածաշրջանում հիանալի հասկանում են, որ պատերազմը Սիրիայում կդառնա իսկական աշխարհաքաղաքական աղետ»,-ասել է ռուս փորձագետը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---