Հայոց լեզուն ընդգրկվելու է Ռուսաստանի կրթական համակարգում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը աջակցելու է հայոց լեզվի հետազոտմանն ու տարածմանը` որպես էթնոազգային տարր ռուսական կրթական համակարգում: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վահան Հովհաննիսյանը` խոսելով Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստի արդյունքների մասին: Նրա խոսքերով, համապատասխան ձեւակերպում է մտցվել մարտի 14-ին Մոսկվայում անցած նիստի արդյունքները ամփոփող փաստգաթղթում: «Մոսկվայի հայկական դպրոցների եւ Ռուսաստանի հարավի համար դա մեծ նշանակություն կունենա, փաստորեն հայկական կառույցները այս ծրագրերին մասնակցելու հնարավորություն են ստանում»,- ասել է Վ. Հովհաննիսյանը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Հայաստանում ռուսաց լեզվի դերի կարեւորման հարցում պետք է հետաքրքրված լենեն երկու կողմերը: «Եթե Ռուսաստանը ցանկանում է աջակցել ռուսաց լեզվի տարածմանը Հայաստանում, ապա պետք է համապատասխան ֆինանսավորում ապահովի, ինչպես դա արվում է անգլերենի, գերմաներենի եւ ֆրանսերենի դեպքում»,- նշել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---