Հայաստանին հերթական անգամ ուզում են մեկուսացնել տարածաշրջանի տնտեսական նախագծերից21 մարտի 2006 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Երկաթգծի Աբխազիայի հատվածի շահագործումը շահավետ է ոչ միայ Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է տնտեսագետ-փորձագետ Էդուարդ Աղաջանովը: Նրա խոսքերով, Աբխազիայով անցնող ճանապարհը ավելի կարճ է էժան եւ անվտանգ, քան այլընտրանքային երհաթգիծը, որ Ռուսաստանը պատրաստվում է կառուցել Իրանի եւ Ադրբեջանի տարածքներում: «Ռուսաստան-Իրան երկաթգիծը հանդիսանում է հյուսիս-հարավ ծրագրի մաս, բայց որքանով է այն ավելի շահավետ արդեն կառուցված աբխազականից, դժվար է ասել: Մի բան անկասկած է. Հայաստանին հերթական անգամ ուզում են մեկուսացնել տարածաշրջանի տնտեսական նախագծերից: Ավելացնեմ, որ աբխազյան ճյուղով ելքը դեպի Եվրոպա ավելի շահավետ է: Այս բոլոր նախագծերի հիմքում, լինի դա Կարս-Ախալքալակ-Բաքու կամ Ռուսաստան-Ադրբեջան-Իրան, զուտ քաղաքկան հաշվարկ է»,-ընդգծեց նա:Նշենք, որ երկաթգծի Աբխազիայի հատվածի շահագործման հարցը քննարկվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ Մոսկվայում: Հայկակական կողմի համանախագահ, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանի խոսքերով, Ռուսաստանի մտադրությունը այլընտրանքային երկաթգիծ կառուցել դեպի Իրան Ադրբեջանի տարածքով, կնվազեցնի հետաքրքրությունը Աբխազիայի տարածքում երկաթգծի բացման նկատմամբ: Նա նշեց, որ Աբխազիայի երկաթգծի շահագործման համար ստեղծվել է չորս հետաքրքրված կողմերից կազմված կոնսորցիում, սակայան Ռուսաստանը դեռ չի ցանկացել մասնակցել դրան, այդպիսով խոչընդոտելով դրա գործնեությանը: Վահան Հովհաննիսյանը ասել է, որ մոտակա օերին Երեւանում կոնսորցիումի նիստ կկայան` բոլոր չորս կողմերի մասնակցությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |