Ֆրանսիայի իշխանություններից պահանջում են վերջ դնել հայության նկատմամբ ատելության ցանկացած դրսեւորման

PanARMENIAN.Net - Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում ֆրանսիական իշխանություններին զգուշավորությամբ հսկել Հայոց ցեղասպանության ուրացման երեւույթները Ֆրանսիայում: Խորապես ընդվզելով մարտի 18-ին Լիոնում տեղի ունեցած թուրքական ցույցի դեմ` ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեն հանդես է եկել կոչով, որում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դատապարտում է Ռոնի շրջանի նահանգապետի` ատելության եւ ուրացման այդ ցույցն արտոնելու որոշումը, թեեւ նախապես տեղյակ էր պահվել ցույցի իսկական նպատակի եւ դրա հրահրման ու կազմակերպման հարցում թուրքական պետության գաղտնի մասնակցության մասին Փարիզում թուրքական դեսպանատան ու Լիոնի հյուպատոսարանի միջոցով: Նա նաեւ տեղյակ էր այդ գործում «Գորշ գայլեր» ֆաշիստական կազմակերպության ներդրման մասին: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը նշում է, որ «Գորշ գայլերը» կարող են իրական վտանգ ներկայացնել նաեւ Ֆրանսիայի եւ ֆրանսիացի ժողովրդի համար: Թուրքական կառավարությունը ամենաբարձր մակարդակով որոշում է ընդունել կազմակերպել Եվրոպայում գտնվող թուրքական գաղութները: Մարտի 18-ին Բեռլինում եւ Լիոնում տեղի ունեցած ցույցերը թուրքական պետության միջամտության առաջին արտահայտությունն են: Լիոնի ցույցը Ցեղասպանության ուրացման հստակ նկարագիր ուներ, ինչն անընդունելի է Ֆրանսիայի նման երկրի համար, որն օրենքի ուժով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիան պարտավոր է անմիջապես համապատասխան քայլերի դիմել` վերջ տալու համար այդ վտանգավոր շարժման զարգացումը: ՀՅԴ-ն պահանջում է, որ քննություն սկսվի ու բացահայտվի թուրքական պետության մասնակցությունն այդ ցույցի կազմակերպման գործում, նաեւ վերջ դրվի ֆրանսահայության նկատմամբ ատելության ցանկացած դրսեւորման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---