Աբդուլլահ Գյուլ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի հաջորդ տարի

Աբդուլլահ Գյուլ. Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի հաջորդ տարի

PanARMENIAN.Net - Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի համատեղ իրականացվող տրանսպորտային ու էներգետիկ նախագծերի շնորհիվ Կասպից տարածաշրջանը ռազմավարական նշանակություն է ստանում աշխարհում, ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ ելույթ ունենալով Ստամբուլում ընթացող տրանսպորտի ու կապի խնդիրներին նվիրված միջազգային համաժողովում, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Ըստ նրա, երկաթուղայն Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը նպաստում է միասնական տրանսպորտային միջանցքի ստեղծմանը Պեկինից մինչև Լոնդոն: Գյուլը նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը շահագործման կհանձնվի հաջորդ տարի:

Նախագծի շրջանակում, նախատեսվում է կառուցել երկաթուղու նոր 105-կիլոմետրանոց հատված: Բացի այդ Վրաստանում կվերակառուցվի Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթուղու հատվածը, ինչը նրա թողունակությունը կբարձրացնի մինչր 15 մլն տոննա բեռ տարեկան: Ախալքալաքում նախատեսվում է կառուցել գնացքների անցման կետ Վրաստանում գործող ուղուց եվրոպականի:

Տարեկան ԲԹՋ երկաթուղով կտեղափոխվի 30 մլն տոննա բեռ:

Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը տրանսպորտային միջանցք է, որը կմիացնի Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի երկաթուղային ցանցերը: Այն մեկնարկել է 2007թ.: Սկզբնական արժեքը գնահատվել է 422 մլն դոլար, որից 220 մլն պետք է ուղղվեր վրացական կողմի կառուցմանը, 220 մլն՝ թուրքական, սակայն հետագայում այն վերանայվեց: 2008թ. նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում էր 600 մլն դոլար: Ծախսերը հավասարապես ստանձնեցին Ադրբեջանը, Վրաստանին վարկ տրամադրելով, ու Թուրքիան: Նախատեսվում է նաև երկաթուղու կառուցում Կարսից մինչև Նախիջևան: Հետագայում, ենթադրվում է, որ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս նախագիծը կդառնա Եվրոպա-Կովկաս-Ասիա արագընթաց միջանցքի մասը:

Տնտեսականից բացի ակնհայտ է նախագծի քաղաքական ենթատեքստը: Այն շահավետ չէ Իրանին, վերջնականապես մեկուսացնում է Հայաստանին, սակայն շահավետ է Վրաստանին, Ադրբեջանին ու Թուրքիային:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---