Թուրքիայում նորից ցույցեր են

Թուրքիայում նորից ցույցեր են

PanARMENIAN.Net - Թուրքիայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել հակակառավարական ցույցերի: Ստամբուլի Իստիկլյալ պողոտայում ցուցարարները բարիկադներ են սարքել և ոստիկանների վրա քարեր են նետում: Բախումների արդյունքում Անթաքիա քաղաքում գազից, պլաստիկ փամփուշտներից ցուցարարներ են տուժել: Կան ձերբակալվածներ:

Բողոքի ակցիայի պատճառ է դարձել ցուցարարներից մեկի՝ 22-ամյա Ահմեդ Ատականի մահը: Նա մահացել է անցած գիշեր Հաթայի շրջանի հիվանդանոցներից մեկում: Ըստ առկա տեղեկատվության, Ատականը մահացել է արցունքաբեր նռնակի պայթյունից, որը նրա գլխին է դիպել, հայտնում է euronews-ը:

Ցույցերը Թուրքիայում անցկացվում են հունիսից ի վեր, երբ կառավարությունը մտադիր էր քանդել Գեզի պուրակն ու տեղում առևտրի կենտրոն կառուցել: Ամառային ակցիաների հետևանքով 5 մարդ զոհվել, մի քանի հազարը վիրավորվել ու ձերբակալվել էին: Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և մահակներ է օգտագործել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---