Հռոմում քննարկել են Հարավային Կովկասում «սառեցված» հակամարտությունների հարցը

PanARMENIAN.Net - Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը մասնակցեց Իտալիայի Պաշտպանության նախարարության ներքո Պաշտպանության Բարձրագույն ուսումնական հաստատության 57-րդ նստաշրջանի «Եվրոպական ռազմավարական թատերաբեմ» վերնագիրը կրող սեմինարի շրջանակներում դեսպան Պիետրո Ագոյի կողմից կազմակերպված «Հարավային Կովկասի երկրները Արեւմուտքին մերձենալու գործընթացում» թեմայով կլոր սեղանին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ռ. Շուգարյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի եւ Հարավային Կովկասի երկրների եվրոպականացման գործընթացի ընդհանրություններին եւ տարբերություններին: Քննարկումների ժամանակ խոսվեց նաեւ Հարավային Կովկաս-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման ընթացքի, «սառեցված» հակամարտությունների եւ դրանց կարգավորման ուղիների մասին, որի վերաբերյալ Ռ. Շուգարյանը ներկայացրեց Հայաստանի տեսակետները: Դեսպան Շուգարյանն ամփոփելով իր խոսքը շեշտեց, որ Հարավային Կովկասի դեռեւս չլուծված հակամարտությունների պայմաններում անգամ հնարավոր է ընդհանուր եզրեր գտնել երեք երկրների տարածաշրջանային համագործակցության զարգացման համար: Կլոր սեղանի մասնակիցների թվում էին Վրաստանի դեսպան Զաալ Գոգսաձեն եւ Ադրբեջանի դեսպանության խորհրդական Գ. Բայրամը, ինչպես նաեւ փորձագետներ ու քաղաքագետներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---