Իրանի քաղաքացիներին վերադարձրել են ազատ մուտքը Twitter և Facebook

Իրանի քաղաքացիներին վերադարձրել են ազատ մուտքը Twitter և Facebook

PanARMENIAN.Net - Մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ Իրանի նախարարների կաբինետի բոլոր անդամները գրանցվեցին Facebook-ում, որը նախկինում արգելված էր, մուտքն այդ ցանց ազատ դարձավ նաև երկրի բոլոր քաղաքացիների համար: Ազատ մուտք ապահովվեց նաև Twitter-ի համար, գրում է ամերիկյան New York Times-ը:

Իրանի իշխանությունները սկսեցին արգելափակել մուտքը սոցցանցեր 2009 թվականին, երբ երկրում հերթական նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին: Ըստ իշխանությունների, ընդդիմադիրները օգտագործեցին սոցցանցերը զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու համար: Ինտերնետի օգտատերերը շրջանցում էին արգելքը, օգտագործելով մասնավոր վիրտուալ virtual private network՝ VPN ցանցը: Սակայն կառավարությունը աստիճանաբար միջոցներ ձեռնարկեց, որոնք թույլ տվեցին արգելափակել նման միացությունների մեծ մասը:

Նախօրեին Իրանի քաղաքացիները հայտնաբերեցին, որ Facebook-ն ու Twitter-ը հասանելի են առանց միջնորդների:

Ընդ որում պաշտոնական հայտարարություն ցանցերի ապարգելափակման մասին դեռ չի եղել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Դեռ հայտնի չէ, արդյոք կառավարությունը որոշում կայացրել էր կայքերի արգելափակման մասին: Այնուամենայնիվ, Իրանի որոշ օգտատերեր սոցցանցերում իրենց երախտագիտությունն են հայտնել երկրի նախագահ Հասան Ռոուհանիին, որը բազմիցս է խոստացել թուլացնել գրաքննությունն ինտերնետում:

Ավելի վաղ Իրանի նախագահն ու նախարարների կոմիտեն ամբողջ կազմով աքաունթներ բացեցին Facebook-ում և միկրոբլոգներ Twitter-ում: Բացի այդ, արգելքներին հակառակ ցանցից ակտիվորեն սկսել է օգտվել նաև հոգևոր առաջնորդ Ալի Համենեին: Նոր էջում զետեղվել են 73-ամյա Համենեիի լուսանկարները, իսկ աքաունթի գործարկումը նրա օգնականները ազդագրել են Twitter-ով: Այժմ Facebook-ում հրապարակվում են Իրանի հոգևոր առաջնորդի ելույթները, հայտնում է ՌԲԿ-ն:

Միևնույն ժամանակ որոշ օգտատերեր նշել են, որ երկրի իշխանությունները նախկինում բազմիցս են սխալմամբ դադարեցրել կայքերի արգելափակումը կարճ ժամանակով, հավանաբար, նման մի բան էլ երեկ է տեղի ունեցել:

Իրանում բավականին կոշտ գրաքննություն է գործում ինտերնետ ռեսուրսների համար: Պետմարմիններն ու կրոնական հաստատությունները վերահսկում են տեղեկատվության բովանդակությունն ու տարածումը, այթ թվում տպագիր ու երաժշտական, կերպարվեստի ստեղծագործությունները, ֆոտո- և կինեմատոգրաֆիական աշխատանքները, ռադիոհաղորդումներն ու հեռուստատեսությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---