Արարատ լեռան վրա անհայտ օբյեկտի նոր պատկերները Նոյան Տապանի որոնումների կրակի վրա յուղ են ածում

PanARMENIAN.Net - Վերջերս արբանյակից ստացված Արարատ լեռան վրայի անհայտ գոյացուցյան կամ օբյեկտի նոր նկարները Նոյան Տապանի որոնումների կրակի վրա յուղ են ածում: Quick Bird արբանյակից ստացված նկարների վրա հստակ երեւում են նավի տեսք ունեցող 1015 ֆութ երկարությամբ օբյեկտի ուրվագծերը, հայտարարել է արբանյակային տվյալների վերծանման մասնագետ, ԱՄՆ ռազմավարական եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի նախկին աշխատակից Փորշեր Թեյլորը, որը 13 տարի նվիրել է Նոյան Տապանի որոնմանը: Արարատի հյուսիս-արեւմտյան հատվածի պատկերներում, 15.300 ֆութ բարձրության վրա երեւում է մուգ, երկար օբյեկտ կամ լեռնային գոյացություն: Չնայած էնտուզիաստների ոգեւորությանը, շատերը այլ կարծիքի են արբանյակից ստացված պատկերների վերաբերյալ: «Ես կարծում եմ, որ պատկերների վրա երեում է բնական ֆենոմեն»,- հայտարարել է Բիլ Կրոուզը, որը երկու անգամ մասնակցել է արարատյան էքսպեդիցիաների:«Նկարների ուսումնասիրությունից հետո, ես այն եզրակացությանն եմ հանգել, որ դրանց վար երեում են բնական գոյացություններ», նշել նա, ավելացնելով. «Երբեք մի ասա երբեք»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---