Samsung Galaxy Note 3-ն արդեն Հայաստանում է, այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկ20 սեպտեմբերի 2013 - 16:21 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այսուհետ կարելի է պատվիրել Samsung Galaxy Note 3 երկար սպասված սմարթֆոնը մինչև սեպտեմբերի 27-ը (ներառյալ) ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ Երևան, Ամիրյան 3 սպասարկման կենտրոնում և հեռախոսի S View պատյանը ստանալ նվեր: Բացի այդ՝ կարելի է ստանալ Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցը՝ 50 % զեղչով ձեռք բերելու կտրոն*: Samsung Galaxy Note 3 սմարթֆոնը ստեղծված է հարստացնելու օգտագործողի առօրյան գերժամանակակից ծառայությունների և տեխնոլոգիաների միջոցով, իսկ հսկայական էկրանի բացառիկ պայծառությունը լուսանկարների և տեսանյութերի դիտումը, էլեկտրոնային գրքերի ընթերցումը և մուլտիմեդիայի օգտագործումը դարձնում է պարզապես անմոռանալի, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը: Ոճային Samsung Galaxy Gear ձեռքի սմարթ-ժամացույցը թույլ է տալիս մշտապես տեղեկանալ ստացվող զանգերի, հաղորդագրությունների, նամակների և հիշեցումների մասին, ցանկության դեպքում նաև զանգեր կատարել հենց սմարթ-ժամացույցից՝ ձայնային հրահանգով… Samsung Galaxy Note 3 սմարթֆոնն արժե 335 000 դրամ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում ձեռք բերված սմարթֆոնի համար տրամադրվում է արտադրողի 12-ամսյա պաշտոնական երաշխիք: Ցանկության դեպքում հեռախոսը կարելի է ձեռք բերել նաև ապառիկ: * Samsung Galaxy Gear սմարթ-ժամացույցը վաճառքի կհանվի ս.թ. հոկտեմբերից: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |