Թուրքիայում հայտնաբերել են բանտից փախած բոլոր քրդերին

Թուրքիայում հայտնաբերել են բանտից փախած բոլոր քրդերին

PanARMENIAN.Net - Թուրքական հատուկ ծառայությունները հայտնաբերել և ձերբակալել են չորեքշաբթի բանտից փախած Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 18 ակտիվիստներին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Քրդերը, որոնք պատիժ էին կրում կամ դատավարության էին սպասում բանտում ՔԱԿ հետ կապերի համար, փախուստի էին դիմել փորած թունելի միջոցով: Բոլորին հաջողվել է հայտնաբերել Բինգյոլ քաղաքից 16 կմ հեռավորության վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի սկզբին ՔԱԿ գրոհայինները դադարեցին հեռանալ Թուրքիայի տարածքից: ՔԱԿ առաջնորդներից մեկը՝ Ջեմիալ Բայիկը հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը ոչ մի բարեփոխում չի անցկացնում երկրի քրդական բնակչության համար, ուստի գրոհայինները չեն լքի Թուրքիայի տարածքը:

Կալանավայրում գտնվող ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը նախկինում կոչ էր արել կազմակերպության անդամներին զենքը վայր դնել ու հեռանալ երկրից:

Գրոհայինները սկսեցին լքել Թուրքիայի տարածքը մայիսի 8-ին:

Թուրքիայի հակամարտությունը քրդերի հետ, որոնք պահանջում են անկախ քրդական պետության ստեղծում, շարունակվում է ավելի քան 25 տարի, և արդեն 40 հազար կյանք է խլել: ՔԱԿ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ՄԱԿ և Եվրամիության կողմից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---