Պուտինն առաջարկել է ահաբեկիչների հասցրած վնասը գանձել նրանց հարազատներից

Պուտինն առաջարկել է ահաբեկիչների հասցրած վնասը գանձել նրանց հարազատներից

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրինագիծ է ներկայացրել Ռուսաստանի Պետդումային, որտեղ առաջարկվում է ահաբեկչական գործողության արդյունքում հասցրած վնասը հատուցել ահաբեկիչների հարազատների կամ այն անձանց հաշվին, որոնց «կյանքը, առողջությունն ու բարեկեցությունը թանկ են նրա համար»: Ըստ խորհրդարանի ստորին պալատի կայքում զետեղված հաղորդագրության, փաստաթուղթն արդեն ուղղվել է մասնագիտական կոմիտեներ:

Ընդ որում ահաբեկչական գործողություն կատարած անձի հարազատներն ու մերձավորները կվճարեն վերջինիս համար միայն այն դեպքում, եթե բավարար հիմքեր լինեն կարծելու, որ դրամական միջոցներն ու արժեքները նրանք ստացել են ահաբեկչական գործունեության արդյունքում, հայտնում է «Լենտա.ռու»-ն:

Բացի այդ, ՌԴ նախագահն առաջարկում է ՌԴ ՔՕ մի շարք նոր պատիժներ սահմանել ահաբեկչության համար, այդ թվում ահաբեկչական գործողություն անցկացնելու նպատակով ուսուցում անցնելու համար, ինչպես նաև ահաբեկչական խմբավորում ստեղծելու կամ մասնակցելու համար: Մինչդեռ, ինչպես նշում են «Կոմերսանտի» հարցմանը մասնակցած փորձագետները, գործնականում անհնար է ապացուցել «ահաբեկչության ուսուցման» փաստը:

Այժմ ահաբեկչության հետևանքով հասցված վնասը հատուցում է ինքը հանցագործը, ինչպես նաև, ըստ «Ահաբեկչությանն հակազդելու մասին» օրենքի, պետությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---