Վալիդ ալ Մուալեմ. Սիրիայում գործող ահաբեկիչները մեղսակից են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը

Վալիդ ալ Մուալեմ. Սիրիայում գործող ահաբեկիչները մեղսակից են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմը ՄԱԿ ԳՎ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ սիրիացի ժողովուրդը կողմ է հակամարտության կարգավորմանը քաղաքական ճանապարհով՝ նշելով, որ բոլորին հայտնի երկրները հայտարարում են ահաբեկչության դեմ պայքարի մասին, սակայն իրականում սատարում են գրոհայիններին:

«Սիրիացիները պատրաստ չեն հաշտվելու այն հանգամանքի հետ, որ օտարերկրացի վարձկանները քանդում են նրանց եկեղեցիներն ու մզկիթները: Օրինակ, գրոհայինների կողմից պաշարված Մաալուլ քաղաքում, որտեղ քրիստոնյաներն վաղեմի ժամանակներից խաղաղ ապրել են մահմեդականների հետ»,-ասել է նա:

Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրում գործող ահաբեկիչները մեղսակից են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը, հայտնում է Reuters գործակալությունը:

Ալ Մուալեմը հայտնել է նաև, որ այժմ Սիրիայում կռվում են ահաբեկիչներ աշխարհի 83 երկրներից և զգուշացրել է, որ երբ նրանք լքեն Սիրիան և վերադառնան իրենց երկրներ, հնարավոր չի լինի կասեցնել ահաբեկչության տարածումը: «Այն, ինչ այժմ կատարվում է Սիրիայում, պարզ է բոլորին: Սակայն, կան մարդիկ, որոնք չեն ցանկանում ոչինչ տեսնել ու լսել»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ երկրում ոչ թե քաղաքացիական պատերազմ է գնում, այլ պայքար զինված ավազակների դեմ:

Photo: rte.ie
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---