Կու-Կլուս –Կլանին պաշտոնապես թույլատրել են բողոքի ակցիայի դուրս գալ Բարաք Օբամայի դեմ

Կու-Կլուս –Կլանին պաշտոնապես թույլատրել են բողոքի ակցիայի դուրս գալ Բարաք Օբամայի դեմ

PanARMENIAN.Net - Ռասիստական Կու-Կլուս –Կլանի կազմակերպությունը, որի գործունեությունը բազմիցս է կասեցվել ԱՄՆ-ում, ստացել է իշխանությունների պաշտոնական թույլտվությունը Բարաք Օբամայի և ապօրինի ներգաղթի դեմ ակցիա անցկացնելու համար:

Հանրահավաքը կանցնի Փենսիլվանիա նահանգի Գեթիսբերգ քաղաքում, որտեղ 1863 թ. հուլիսին տեղի ունեցավ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի վճռորոշ ճակատամարտը: «Դա կլինի Բարաք Օբամայի դեմ ուղղված բողոքի ակցիա, որը զբաղեցնում է նախագահի պաշտոնը, խախտելով սահմանադրությունը, ինչպես նաև ապօրինի ներգաղթյալների դեմ»,-հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռիչարդ Փրեսթոնը:

«Օբաման երբեք չի կարողացել ապացուցել, որ ԱՄՆ-ում է ծնվել և ԱՄՆ քաղաքացի է ու կարող է լինել մեր նախագահը»,-ասել է Փրեսթոնը: «Մենք ցանկանում ենք, որ սահմանները փակվեն և կառավարությունը վտարի բոլոր ապօրինի ներգաղթյալներին: ԱՄՆ-ն պետք է հրաժարվի «համաշխարհային ժանդարմի» դերից, քանի որ չի կարողանում կարգուկանոն հաստատել սեփական տանը»,-հավելել է նա:

Ակցիան կազմակերպելու համաձայնությունը տվել է Գեթիսբերգի Ազգային ռազմական զբոսայգու կառավարիչը: Նա հղում է կատարել ԱՄՆ քաղաքացիների ազատ խոսքի ու հավաքների ազատության սահմանադրական իրավունքին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Ըստ դիտորդների, այդ որոշումը հարուցել է հանրության վրդովմունքը, ուստի չեն բացառվում բախումները տեղաբնակների ու աջ ծայրահեղական կազմակերպության անդամների ու կողմնակիցների միջև: Հասարակական ակտիվիստները հատկապես ցինիկ են համարում այն փաստը, որ ակցիան տեղի կունենա ԱՄՆ-ում հանուն ստրկության վերացման ծավալված քաղաքացիական պատերազմի ամենաարյունահեղ ճակատամարտի վայրում:

Կու-Կլուս –Կլանը ԱՄՆ աջ ծայրահեղական կազմակերպություն է, որը ահաբեկչական միջոցներով պաշտպանում է այնպիսի ծայրահեղական գաղափարներ, ինչպիսիք են սպիտակամորթների գերազանցությունը, սպիտակ ազգայնամոլությունը: 20-րդ դարի կեսին կազմակերպությունը դեմ էր հանդես գալիս կոմունիզմին: Այդ կազմակերպության հետ են կապում Լինչի դատաստանի հասկացությունը: Այդ գաղտնի կազմակերպությունը հիմնադրել են ԱՄՆ հարավի նախկին զինվորները Քաղաքացիական պատերազմից (1861-65) հետո:

Photo: bruneta.ru
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---