Ի.Ալիեւը հայտարարում է «ադրբեջանցիների դեմ ագրեսիայի 200-ամյա պատմության մասին»

PanARMENIAN.Net - «Հայ ազգայնականների կողմի Ադրբեջանի ժողովրդի դեմ ուղղված ցեղասպան եւ ագերսիվ քաղաքականությունը 200-ամյա պատմություն ունի: Այդ քաղաքականության նպատակն է արտաքսել ադրբեջանցիներին պատմական հողերից եւ այդ տարածքներում ստեղծել հայ գաղափարախոսների կողմից հորինած «Մեծ Հայաստանը»,-ասվում է Ի.Ալիեւ ուղերձում, որով նա դիմել է ադրբեջանցի ժողովրդին մարտի 31-ին` այսպես կոչված «ադրբեջանցիների ցեղասպանության օրը»: Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Բաքուն ցանկանում է «լուծել ղարաբաղյան խնդիրը միջազգային իրավունքի շրջանակներում, ընդունելի տարբերակների շրջանակներում: Մեր հիմնական պահանջն է ապահովել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ վերադարձնել բռնի տեղահանվածներին իրենց տները»:



Ըստ Ի.Ալիեւի, «ագերսիվ քաղաքականությունը մեկուսացնում է Հայաստանին բոլոր տարածաշրջանային նախագծերից»: «Մենք կողմ ենք պատմական արդարության վերականգնմանը, միջազգային հանրության առջեւ այկ անձնաց պատասխանատվության կանչելուն, որոնք վարում են օկուպացիայի եւ ցեղասպան քաղաքականություն: Համոզված եմ, որ ազգային միասնության շնորհիվ մենք կհասնենք մեր նպատակին եւ կմերկացնենք բոլոր նրանց, ովքեր կապված են ժողովրդների թշնամության եւ տարանջատման քաղաքականության հետ»,-ասվում է ուղերձում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:



Նշենք, որ 200 տարի առաջ Ադրբեջան պետություն գոյություն չի ունեցել տարածաշրջանի քարտեզի վրա, քանի որ գույություն չի ունեցել ադրբեջանական ազգը: «Ռուսական խռովության ակնարկներում» գեներալ Անտոն Դենիկինը 1918 թ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության առաջացման կապակցությամբ գրում է. «Ամեն ինչը Ադրբեջանական հանրապետությունում արհեստական է, անբնական, սկսած անվանումից, որը փոխառվել է պարսկական նահանգներից մեկի անվանումից: Արհեստական տարածք, որն անց է կացնում պանթուրքիզմի եւ պանիսլամիզմի քաղաքականություն, նրա առաջնային հենակետը լինելով Կովկասում...արհեստական պետականություն»: Բացի այդ, 200 տարի առաջ Հայաստանը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում եւ չէր կարող ցեղասպանություն կատարել, քանի որ ինքը գտնվում էր թուրքական լծի տակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---