ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը չի կիրառվի Հայաստանի դեմ31 մարտի 2006 - 20:48 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան օգնությունը նպատակ ունի օժանդակել Ադրբեջանին անվտանգության այնպիսի սպառնալիքներին դիմակայելու համար, ինչպես Իրանն է, այլ ոչ թե կիրառել դա Հայաստանի դեմ: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը: «Մեր օժանդակությունն Ադրբեջանին չի խոչընդոտում մեր աջակցությանը հայկական անվտանգությանը, եւ այն ուղղված չէ եւ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակների համար»,-ասել է նա: Ֆրիդը նաեւ մտահոգություն է հայտնել Իրանի հետ Հայաստանի ընդլայնվող էներգետիկ կապերի առնչությամբ, նշելով, որ ԱՄՆ դիտարկում է ուղիներ, որոնք թույլ կտան պահպանել էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասի բոլոր երկրների համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |