Le Monde-ը Ղարաբաղի մասին. Սառեցված հակամարտություններն երբեմն «արթնանում են» վատագույն տարբերակով

Le Monde-ը Ղարաբաղի մասին. Սառեցված հակամարտություններն երբեմն «արթնանում են» վատագույն տարբերակով

PanARMENIAN.Net - Մասնագետները մտավախություն ունեն, որ Լեռնային Ղարաբաղի հարցով հակամարտությունը կարող է վերսկսվել վատագույն տարբերակով, գրում է Պետր Սմոլյարը Le Monde-ում հրապարակված հոդվածում: «Սառեցված հակամարտությունների խնդիրն այն է, որ դրանք երբեմն արթնանում են վատագույն տարբերակով: Լեռնային Ղարաբաղի դեպքում նման մտավախություններ ունեն Կովկասի գծով մասնագետները: Դիվանագիտական ջանքերը Մինսկի խմբի շրջանակում դեռ արդյունք չեն տվել»,- գրում է պարբերականը:

«Տարածաշրջանային դիտորդները լարվածության աննախադեպ աճի հատկանիշներ եննշում, որոնք մտավախությունների հիմք են տալիս զինված հակամարտության վերակագնման վերաբերյալ: Խոսքը ոչ միայն փոխհրաձգության մասին է: Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին սիրիացի փախստականներին Լեռնային Ղարաբաղում տեղավորելու մեջ՝ նպատակ ունենալով ավելացնել ժողովրդագրական կշիռն ու ներկայությունը: Ըստ Երևանի գնահատականների, վերջին երկու տարում մոտ 10 հազար սիրիահայ է երկիր ժամանել, սակայն նրանք չեն մնացել Լեռնային Ղարաբաղում, պնդում են իշխանությունները: Հակամարտության վերսկսման հետ կապված մտավախությունները բացատրվում են կողմերի սպառազինությունների մրցավազքով, որտեղ իր մեծ ֆինանսական ռեսուրսների պատճառով (որոնք ստանում է հումքից արդյունահանումից) Բաքուն առավելություն է ստանում»,- գրում է հոդվածի հեղինակը:

«2003 թ. Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են 163 մլն դոլար: 2013 թվականին՝ արդեն 3,7 մլրդ դոլար: Գնվել է մոտ մեկ տասնյակ մարտական ուղղաթիռ ու ինքնաթիռ, ՀՕՊ արդիական համակարգեր, ժամանակակից տանկեր, հրետանային համակարգեր, որոնք կարող են քանդել հակառակորդի ցանկացած օբյեկտ: 2012 թ. Բաքուն 60 անօդաչու սարք գնեց Իսրայելից»,- ասվում է հոդվածում:

«Ավելի ուշ Ալիևը հայտարարեց, որ մտադիր է մոտ 3 մլրդ դոլար գումարի սպառազինություն գնել Հարավային Կորեայում, ներառյալ մարտական, ջրասույզ նավեր և շարժական հրետանային սարքեր: Սակայն Սեուլը դրան չգնաց, չցանկանալով նպաստել լարվածության աճին: Այդ ֆոնին Հայաստանը ավելացրեց իր ռազմական բյուջեն 25 տոկոսով՝ այն հասավ 450 մլն դոլարի»,- գրում է թղթակիցը:

«Սեպտեմբերի 26-ին հրապարակված միջազգային ճգնաժամային խմբի զեկույցում ասվում է, որ իրավիճակը տարածաշրջանում «թվում է անկանխատեսելի, փխրուն ու պոտենցիալ պայթյունավտանգ»: Այն պահից, երբ միջնորդական ջանքերը դադարեցվեցին, Բաքուն գնալով ավելի հաճախ է խոսում հակամարտության ռազմական լուծման մասին: Օդային հարվածները հիշատակվում են որպես ցանկացած հարձակման նախնական փուլ: «Խնդիրն այն է, որ բլից գործողության արդյունքում Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել այսպես կոչված բուֆերային գոտին, որ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- գրում է հեղինակը:

«Երևանն ընտրություն կատարեց Եվրամիությունում ասոցացված անդամի ու Մաքսային միությանն անդամակցելու միջև: Պատճառն ոչ թե Մոսկվայի ճնշումը կամ արագ տնտեսական շահն է, այլ այդ փոքր երկրի հիմնական մտավախությունը՝ նրա անվտանգությունը: Հազարավոր ռուս զինվորականների ներկայությունը նրա հողին, ռուսական զենքի համեմատաբար էժան առաքումները, ՌԴ հետ սերտ ու բարեկամական հարաբերությունները՝ այս բոլոր տարրերը նրա պաշտպանության երաշխիքներն են այն նպատակների առջև, որոնք հետապնդում է Բաքուն»,- եզրակացնում է պարբերականը, հայտնում է Inopressa.ru-ն:

Հղումներ թեմայով.
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---