Հայաստանը կօժանդակի Իրանին իր հնարավորությունների սահմաններում

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը քննարկում է Իրանին օժանդակելու հարցը, մարտի 31-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Այս նպատակով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիռեզա Հաղիղյանին փոխանցելով Անդրանիկ Մարգարյանի եւ նաեւ իր ցավակցությունները, միաժամանակ խնդրել է ճշտել, թե հատկապես ինչպիսի՞ աջակցության կարիք ունի Իրանը, ըստ որի ՀՀ կառավարությունը, իր հնարավորությունների սահմաններում, կտրամադրի ակնկալվող աջակցությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---