Իրանը վերանայում է գրաքննական սահմանափակումները

Իրանը վերանայում է գրաքննական սահմանափակումները

PanARMENIAN.Net - Իրանի մշակույթի նախարարությունը մտադիր է վերանայել գրաքննական սահմանափակումները: Խոսքը գնում է Իրանի նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման օրոք արգելված գրքերի մասին:

Ինչպես հայտարարել է Իրանի մշակույթի նախարար Ալի Ջենաթին IRNA գործակալությանը, նոր կառավարության հայացքները մամուլի ու խոսքի ազատության հարցերում տարբերվում են նախկին ղեկավարության մոտեցումից: Ըստ նրա, գրաքննության հարցերը աստիճանաբար կլուծվեն:

Գրաքննությունն Իրանում վերահսկում է Իսլամական Հանրապետության պետական մարմիններն ու հոգևոր ատյանները տեղեկատվության բովանդակության ու տարածման հարցերում, այդ թվում տպագիր մամուլի, երաժշտական ու բեմական ստեղծագործությունների, կերպարվեստի, կինոյի և լուսանկարչական արվեստի, ռադիոյի ու հեռուստատեսության հաղորդումների ոլորտում՝ նպատակ ունենալով սահմանափակել կամ արգելել այն գաղափարների ու տեղեկությունների տարածումը, որոնք իշխանությունները համարում են վնասակար ու անցանկալի:

Սահմանադրության 24-րդ հոդվածը հռչակում է. «Մամուլը ազատ է հրապարակել նյութեր, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վնասում են իսլամի հիմքերին ու հասարակական իրավունքներին: Այդ դեպքերը սահմանվում են օրենքով»: Արտերկրի թղթակիցները նշում են, որ տեղացի լրագրողները, որոնք քննադատում են պետական մարմինների ու իսլամական հիերարխների գործունեությունը, հետապնդման են ենթարկվում:

Օտարերկրյա տպագիր մամուլում կատարվում են գրաքննական շտկումներ:

Իրանում գործում է ինտերնտեի ռեսուրսների ամենակոշտ գրաքննությունը: Օրենքից դուրս են հայտարարված սեքսուալ բնույթի և քաղաքական կայքերը, տեղեկությունները կանանց իրավունքների մասին ու բլոգերը:

2006 թ. դեկտեմբերի 3-ից անհասանելի էին Վիքիփեդիան, ինչպես նաև YouTube-ն ու IMDb-ը:

2009 թ. մայիսի 23-ին արգելափակվեց Facebook սոցցանցը, ինչը կապված էր նախագահական ընտրությունների հետ: 2009 թ. հունիսի 12-ի ընտրություններից հետո հաղթանակած իշխանությունները արգելեցին երկրում ընդդիմության ելույթների նկարահանումներն ու իրադարձությունների լուսաբանումը:

2012թ. օգոստոսի 10-ին Իրանի տեղեկատվության ու հաղորդակցությունների նախարար Ռեզա Թաքիփուրը հայտարարեց, որ 2013 թ. Իրանը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել ինտերնետից, քանի որ անհուսալի է համարում այն: Այնուամենայնիվ, դա տեղի չունեցավ: Նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին խոստացել է թուլացնել գրաքննությունը համացանցում: 2013 թ. սեպտեմբերի 16-ին հասանելի դարձան Facebook-ն ու Twitte-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---