Sabah. Թուրքիան չի ստացել Մաքսային միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ

Sabah. Թուրքիան չի ստացել Մաքսային միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ

PanARMENIAN.Net - Թուրքիան չի ստացել եվրասիական Մաքսային միությանն անդամակցելու պաշտոնական առաջարկ, գրում է Sabah թերթը ԱԳՆ աղբյուրների վրա հղումով:

Ըստ թերթի, ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Անկարային առաջարկվել է անդամակցել ՄՄ-ին: «Մեկ տարի առաջ Անկարան բանակցում էր կազմակերպությանն անդամացելու շուրջ, սակայն այս պահին դա կորցրել է իր արդիականությունը»,-գրում է թերթը:

Մինսկում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Թուրքիային ևս ընդունել Մաքսային միության շարքերը: «Թուրքիայի նախագահը դիմել է ինձ ՄՄ-ին անդամակցելու խնդրանքով: Եկեք ընդունենք Թուրքիային»,-ասել է Նազարբաևը Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---