Հայաստանը պատրաստ է ընդունել Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականին 4 ապրիլի 2006 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականին, ապահովել խաղի անվտանգությունը, ինչպես նաեւ մարզիկների եւ երկրպագուների անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՈԻԵՖԱ-ի գործադիր տնօրեն Լարս Քրիստեր Օլսոնի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Շնորհակալություն հայտնելով վարչապետին նման մոտեցման համար` Լարս Օլսոնն ընդգծել է, որ ՈԻԵՖԱ-ն անվտանգության նմանատիպ երաշխիքներ է ակնկալում նաեւ ադրբեջանական կողմից: Հիշեցնենք, որ Եվրո-2008 ընտրական շրջանի վիճակահանության արդյունքում, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները հայտնվել են նույն ընտրական խմբում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |