Հունգար դատախազը ցմահ բանտարկություն է պահանջել Ռամիլ Սաֆարովի համար

PanARMENIAN.Net - Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Բուդապեշտում ընթացող դատավարության վերջին նիստում հունգարացի դատախազը ցմահ բանտարկություն է պահանջել ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովի համար, ընդ որում առաջին 30 տարին առանց համաներման իրավունքի: Դատախազը հայտարարել է, որ սպանությունը կատարվել է առանձնահատուկ դաժանությամբ եւ սպառնալիք է հանդիսանում Հունգարիայի ազգային անվտանգության համար: Նա նաեւ ընդգծել է, որ հանցագործության կատարման պահին Ռ.Սաֆարովը մեղսունակ է եղել: Իր հերթին հայկական կողմի շահերը ներկայացնող հունգարացի փաստաբան Գաբրիելա Կասպարն ավելացրել է, որ Գ.Մարգարյանի սպանությունը պետք է որակել որպես ցեղասպանություն, քանի որ այն կատարվել է ազգային հողի վրա, հաղորդում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---