Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար նախատեսված միջոցները վերջանում են

Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար նախատեսված միջոցները վերջանում են

PanARMENIAN.Net - Նոյեմբերի սկզբին Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) հաջողվել է հավաքել մոտ 13,5 մլն դոլար, սակայն այդ միջոցները մինչև ամսվա վերջ կարող են ավարտվել, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը կազմակերպության վրա հղումով:

«Ըստ քարտուղարության գնահատականի, կադրային ռեսուրները, որոնք ունի կազմակերպությունը, կկարողանան ապահովել գործողության իրագործումը Սիրիայում 2013 թվականի հոկտեմբերին ու նոյեմբերին»,-ասվում է փաստաթղթի տեքստում: Այդ ժամանակ կազմակերպության հաշվեհամարին կար 5,4 մլն դոլար:

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մերի Հարֆն, իր հերթին մեկնաբանելով իրավիճակը, անհամաձայնություն է հայտնել ՔԶԱԿ գնահատականի հետ: Ըստ նրա, միայն ԱՄՆ-ն Սիրիայում գործողության անցկացման համար շուրջ 6 մլն դոլար է հատկացրել, բացի այդ շատ երկրներ աջակցել են տրանսպորտով ու սարքավորումներով, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Հարֆը հավելել է, որ չնայած դրան, նախկինի կազմակերպության լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն կա:

Անցած շաբաթ ՔԶԱԿ-ը հայտարարեց գործողության առաջին փուլի ավարտի մասին և քիմիական սարքավորումների ոչնչացման մասին: Բացի այդ, քիմզենքի ստեղծման բոլոր տարրերը Սիրիայում վերահսկվում են, քննարկվում է դրանք Սիրիայի սահմանից դուրս ոչնչացնելու հարցը:

ՔԶԱԿ փորձագետները Սիրիայում են գտնվում 2013 թվականի հոկտեմբերի 1-ից: Կազմակերպությունը գործում է քիմիական արգելման մասին կոնվենցիային միանալու Սիրիայի որոշման շրջանակներում:

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---