ВВС. Սաուդյան Արաբիան կարող է միջուկային զենք ստանալ Պակիստանից

ВВС. Սաուդյան Արաբիան կարող է միջուկային զենք ստանալ Պակիստանից

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան խոշոր միջոցներ է ներդրել Պակիստանի միջուկային ծրագրի մեջ, ինչը թույլ կտա Էռ Ռիյադին միջուկային զենք ստանալ առաջին իսկ պահանջով: Այդ մասին հայտնել է ВВС-ին՝ ՆԱՏՕ-ի հետախուզական տվյալների վրա հղումով: Սա նման առաջին հայտարարությունը չէ, որ վերաբերում է Իսլամաբադի մոտ միջուկային զենքի հայտնվելուն: 2012 թ. սկզբին բրիտանական The Times-ը հայտնեց, որ թագավարությունը կարող է մի քանի շաբաթվա ընթացքում միջուկային մարտագլխիկներ ստանալ, եթե Թեհրանը միջուկային զենք ունենա:

«Այժմ մենք մտադիր չենք միակողմանի միջուկային ծրագիր վարել, սակայն դինամիկան կփոխվի, եթե իրանցիները սեփական միջուկային հզորությունները զարգացնեն,-ասել է բարձրաստիճան սաուդյան աղբյուրը:-Քաղաքական տեսակետից անընդունելի կլինի, եթե Իրանն ունենա միջուկային հզորություններ, իսկ թագավորությունը՝ ոչ», հայտարարել է սաուդյան աղբյուրը:

Սաուդյան Արաբիան առճակատման մեջ է Իրանի հետ, իսկ Սիրիայի քաղաքացիական պատերազմում սատարում է ապստամբների աշխատանքին՝ մատակարարելով նրանց զենքով ու ֆինանսներով: Մինչդեռ երկու պետությունները տարաձայնություններ ունեն նաև կրոնական առումով՝ Սաուդյան Արաբիայում վահաբիզմ են դավանում, որը սունիների ծայրահեղական ձևն է, այն դեպքում երբ Իրանում՝ շիաներ են:

Պակիստանը Սաուդյան Արաբիայի դաշնակիցն է շիաների ու Արևմուտքի միջև դիմակայության մեջ: Պակիստանի ատոմային ռումբի առաջին փորձարկումը տեղի է ունեցել 1998 թվականին, սակայն աշխատանքը սկսվել է դեռևս 1972 թվականին: Պակիստանի միջուկային ծրագրի հիմնադիրն է Աբդուլ Քադիր Խանը:

Հղումներ թեմայով.
Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---