Վ. Օսկանյանը եւ Ս. Լավրովը հանդես են եկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսության կողմից

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ռուսատսնի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Վարդան Օսկանյանը եւ Սերգեյ Լավրովը, դիտարկելով Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը, հանդես եկան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկխոսության կողմից: Ռուսական կողմը հաստատեց, որ պատրաստ է շարունակել ակտիվ գործողությունները` ուղղված ղարաբաղյան հանգույցի լուծմանը, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ երկկողմանի հարաբերությունների շրջանակներում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Բանակցությունների ժամանակ հատուկ ուշադրություն է հատկացվել միջազգային հարցերին: Նախարարաները հաստատել են միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության վերացմանն ուղղված համակարգված ջանքերի կարեւորությունը երկկողմանի եւ բազմակողմանի ձեւաչափերի շրջանակներում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---