Amnesty International. ԿՀՎ գաղտնի ինքնաթիռները վայրէջք են կատարել Ադրբեջանում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Amnesty Internatiaonal կազմակերպությունը հրապարակել է իր նոր զեկույցը, որը նվիրված է արտերկրում տեղակայված ԿՀՎ գաղտնի բանտերին: 20-էջանոց փաստաթղթում բերված են յոթ կալանավորների վկայություններ, որոնց տանջել են գաղտնի բանտերում: Բոլոր նրանք ազգությամբ արաբ են, նրանց թվում են նաեւ ազգության սիրիացի Գերմանիայի քաղաքացիներ:



Զեկույցում կան տեղեկություններ այն ինքնաթիռների թռիչքների վերաբերյալ, որոնք կալանավորներին բերում էին գաղտնի բանտեր: ԿՀՎ կալանավորներին տեղափոխում էր երրորդ երկրի ինքնաթիռներով, որոնք վայրէջքներ են կատարել տասնայակ պետությունների օդանավակայններում` մեծամասամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրների: Ինքնաթիռների մեծ մասը վայրէջք են կատարել Մեծ Բրիտանիայում: ԿՀՎ ինքնաթիռների վայրէջքի երկրների թվում են նաեւ Ռուսաստանը, Ուզբեկստանը, Իսպանիան, Շվեյցարիան, Կիպրոսը, Լիբանանը, հիշատակվում է նաեւ Ադրբեջանի անունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---