Եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի, Թեհրանը կհրաժարվի բանակցություններից

Եթե ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանի, Թեհրանը կհրաժարվի բանակցություններից

PanARMENIAN.Net - Թեհրանը կհեռանա միջազգային միջնորդների հետ բանակցությունների սեղանից, եթե ԱՄՆ Կոնգրեսը լրացուցիչ պատժամիջոցներ սահմանի Իրանի դեմ, հայտնում է Press TV հեռուստաալիքը Իրանի խորհրդարանի պատգամավորի վրա հղումով:

«ԱՄՆ Կոնգրեսը վեջին շրջանում ձգտում է ընդլայնել Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները»,-հայտարարել է իրանցի պատգամավորը: Որոշվել է, որ եթե Կոնգրեսը հաստատի այդ օրինագիծը, բանակցությունները կդադարեցվեն»,-հայտարարել է Մոհամմադ Հասան Ասաֆարին, որը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ է:

Անցած շաբաթ մի շարք կոնգրեսականներ անվստահություն հայտնեցին Իրանի և «վեցնյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ հնարավոր պայմանավորվածությունների հավանականության մասին՝ կոչ անելով նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Սակայն պատժամիջոցների խստացմանը դեմ եղան նախագահ Օբաման և պետքարտուղար Քերին:

Իրանի և «վեցնյակի» ներկայացուցիչների նոր հանդիպումը միջուկային ծրագրի շուրջ տեղի կունենա նոյեմբերի 21-ին Ժնևում: Նախորդ հանդիպումն ավարտվեց նույնպես Ժնևում նոյեմբերի 10-ին առանց համաձայնության հասնելու, սակայն կողմերը հասկացրեցին, որ առաջընթացի են հասել և պայմանավորվածության հանսելու հույս ունեն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---