Մեկ տարի անց «ավանդույթները» վերականգնվում են. Ադրբեջանցի զինծառայողները պայթում են ականների վրա

Մեկ տարի անց «ավանդույթները» վերականգնվում են. Ադրբեջանցի զինծառայողները պայթում են ականների վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանական բանակում հերթական արտակարգ պատահարն է: Ինչպես հայտնում է ադրբեջանական Aze.az կայքը, N զորամասի զինծառայող Համետ Ալիգեյդար օղլու Նասիրովը պայթել է ականի վրա:

Միջադեպը տեղի է ունեցել հողային աշխատանքների ժամանակ: Զինծառայողը ծանր վիրավորվել է ու տեղափոխվել է հոսպիտալ:

Ականների վրա ադրբեջանցի զինծառայողների պայթելու զանգվածային դեպքեր գրանցվեցին ուղիղ մեկ տարի առաջ՝ 2012 թվականի աշնանն ու ձմռանը: Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի և ԼՂՀ ԶՈւ շփման գծում Ղարախանբեյլի ավանից ոչ հեռու ականի վրա պայթեց 19-ամյա Մահիր Թահիր օղլու Զարբիևը: Նա ողջ մնաց և տեղափոխվեց հոսպիտալ:

Նոյեմբերի 19-ի առավոտյան նույնպես Ադրբեջանի և ԼՂՀ ԶՈւ շփման գծում ականի վրա պայթեց և մահացավ ադրբեջանցի զինծառայող 19-ամյա Փաշա Նեյմեթ օղլու Մուրսալովը:

Նոյեմբերի 21-ին Գերանբոյի շրջանում միանգամից երկու ադրբեջանցի զինվորներ պայթեցին ականի վրա: Երկու զինվորները զրկվեցին ոտքերից:

Նոյեմբերի 28-ին ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Մամեդալի Թարլան օղլու Ալլլահվերդիևը պայթեց ականի վրա Աղդամի ուղղությամբ: Զինվորը հոսպիտալացվեց:

Դեկտեմբերի 4-ին Աղդամի ուղղությամբ ականի վրա պայթեց Ադրբեջանի ԶՈւ կապիտան Փյարվիզ Իսմաիլովը, նա հոսպիտալացվել է:

2013 թ. սկզբից Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտում կորուստները հասել են 76-ի, հայտնել է «Դոկտրին» Ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնը: ՈԿԿ ղեկավար Ջասուր Սումերինլին նշել է, որ նոյեմբերի 1-ի տվյալներով ևս 86 մարդ վիրավորվել է կամ մարմնական վնասվածքներ ստացել:

Մարտական պայմաններում զոհվել է նրանցից ընդամենը 10-ը, 66 ոչ մարտական կորուստներ են: Բացի այդ, անհայտ հանգամանքներում մահացել է Ջ. Նախիջևանսկու անվան ուսումնարանի ուսանողը:

9 մարդ զոհվել է դժբախտ պատահարների արդյունքում (ջրահեղձ են եղել, տանկի տակ են ընկել, հոսանքին են զոհ գնացել), 14-ը զոհվել են ավտովթարներից, 3-ը՝ ուղղաթիռի վթարից, 3-ը՝ անհայտ հանգամանքներում, 2-ը՝ անզգուշության պատճառով, 2-ը՝ քաղաքացիական անձանց կողմից, 6-ը՝ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 11-ը՝ հիվանդություններից, 16-ը՝ ինքնասպան են եղել:

Զոհվածների մեծ մասը ՊՆ-ին է բաժին ընկնում՝ 59 մարդ: Կորուստները սահմանապահ զորքերում կազմել են 4 մարդ, օդուժում՝ 9 մարդ, պետական պահպանության ծառայությունում՝ 1 մարդ, զորակոչի պետծառայությունում՝ 1 մարդ, ԱԻՆ-ում՝ 2 մարդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---