Եվրահանձնաժողովը մեղադրում է Անկարային անփութության համար10 ապրիլի 2006 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է սառեցնել ֆինանսական համագործակցությունը Թուրքիայի հետ, որի արդյունքում Անկարան կարող է զրկվել 1 մլրդ եվրոյից: Բրյուսելում դժգոհ են այն բանից, որ Թուրքիան 2002 թվականից ի վեր չի ձեռնարկել նրանից ակնկալվող քայլեր ԵՄ հետ ֆինանսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է CNN-Turk-ը: Եվրահանձնաժողովը մեղադրում է Անկարային անփութության համար: Եթե Թուրքիան չարդարացնի հանձնաժողովի ակնկալիքները, նա կզրկվի մեկ միլիարդ եվրոյից, եւ բանակցությունները Եվրամիության հետ ինտեգրման մի շարք հարցերի շուրջ չեն մեկնարկի: Նույնանման պատճառով Թուրքիան 2003 թվականին արդեն զրկվեց 24 մլն եվրոյից: Ինչպես ակնկալվում է, իր որոշումը Թուրքիայի հետ ֆինանսական համագործակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովը կհրապարակի ապրիլի 26-ին Անկարայում: Այդ օրը տեղի կունենա ԵՄ-Թուրքիա վերահսկիչ հանձնաժողովի համատեղ նիստը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |