Լրագրող. Սիրիական իրադարձություններն ավելի վտանգավոր են Ադրբեջանի, քան Հայաստանի համար

Լրագրող. Սիրիական իրադարձություններն ավելի վտանգավոր են Ադրբեջանի, քան Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Սիրիական իրադարձություններն, անկասկած, կանդրադառնան և արդեն իսկ անդրադառնում են ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև մերձակա տարածքների, մասնավորապես՝ Հարավային Կովկասի վրա: Այդ մասին հայտարարել է Iran News-ի քաղաքական մեկնաբան Անտոն Եվստրատովը:

Ըստ նրա, Ադրբեջանը, Վրաստանի հետ մեկտեղ, տառապում է սիրիական Աշ Շամում իրավիճակի սրումից ավելի, քան հարևան Հայաստանը, որը ստիպված է գրոհայինների գրաված շրջաններից փախստականների ընդունել:

«Այնուամենայնիվ, ընդդիմության շարքերում առանցքային տեղեր զբաղեցնող սալաֆիտները շղթայական ռեակցիա առաջացրին, որը կանդրադառնա նաև Ադրբեջանի վրա: Այդ աշխարհիկ, այն էլ առավելապես շիաներով բնակեցված պետությունում գոյություն ունի սալաֆիտների ընդհատակ, որն ընդդիմադիր է ինչպես պաշտոնական Բաքվին, այնպես էլ աշխարհիկ կյանքին, ինչպես շիաներին, այնպես էլ երկրում իրանական ազդեցությանը: Սալաֆիտների հզորացումը Սիրիայում կհանգեցնի իսլամի այդ ուղղության հետևորդների ակտիվացմանն ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև Ռուսաստանում, ինչն արդեն տեղի է ունենում»,- ասել է նա:

Ըստ նրա, սիրիական մղձավանջը կարող է մտորումների պարարտ հող հանդիսանալ Ադրբեջանում գործող իշխանությունների հակառակորդների համար, չկրկնելու համար այն քաոսը, որը տարածվեց Միջերկրական ծովի ու Եփրատի միջև: «Հետաքրքրական սցենար կարող է ստացվել, եթե Ասադի զորքերն այնուամենայնիվ վերջնական հաղթանակ տանեն: Մի կողմից ադրբեջանցի սալաֆիտները կզրկվեն օրինակից: Մյուս կողմից՝ սիրիացի ծայրահեղականները կարող են հայտնվել երկրի տարածքում: Թեև, վերջին սցենարն ամենահավանականը չէ, քանի որ, հավանաբար Սիրիայից նրանք կմեկնեն իրենց հայրենիքներ, որոնք հիմնականում գտնվում են Միջին Արևելքում ու Արաբական թերակղզում»,- ասել է Եվստրատովը, հայտնում է vesti.az-ը:

Իսլամական վերածննդին միտված կրոնական ուղղությունը կոչվում է սալաֆիականություն, որ առաջացել է արաբերեն աս-սալաֆ՝ նախահայր եզրից: Այս ուղղությունն «ընկալում է դավանանքն այնպես, ինչպես այն հասկանում էին Մարգարեն ու նրա հետնորդները», քարոզում է վերադարձ Ղուրանին: Սալաֆիտների շարքին են դասում մասնավորապես Մուհամմադ իբն Աբդ Ալ-Վահաբին՝ 18-րդ դարի կրոնական քարոզչին, որի ուսմունքը ստացավ վահաբականություն անվանումը, որը համարվում է «Մահմեդական եղբայրների» գաղափարախոսը:

Սալաֆիտները մերժում են նորամուծությունները, հերքում են «միջնորդությունը» Ալլահի ու մարդու միջև: Սալաֆիտները մերժում են ուխտագնացությունը դեպի հանգուցյալների շիրիմներ, պարսավելի են համարում Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը նշելը: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---