ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Աֆղանստանին մինչև 2024 թվականը

ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Աֆղանստանին մինչև 2024 թվականը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Աֆղանստանին մինչև 2024 թվականը, գրում է The New York Times-ը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Աֆղանստանի իշխանությունների պայմանավորվածության համաձայն 2014 թվականին երկրում անվտանգության ապահովման պատասխանատվությունը կստանձնի աֆղանական կողմը:

ԱՄՆ-ն ռազմական աջակցություն կցուցաբերի Աֆղանստանին առաջիկա 10 տարիներին: Համաձայնության մեջ ասվում է, որ ԱՄՆ աջակցություն կցուցաբերի նաև դիվանագիտական, քաղաքական, տնտեսական միջոցներով: ԱՄՆ բոլոր գործողությունները կձեռնարկվեն Աֆղանստանի իշխանությունների թույլտվությամբ: Ըստ համաձայնագրի արգելվում է Աֆղանստանի տարածքն օգտագործել հարևան երկրներին, մասնավորապես, Պակիստանին հարված հասցնելու համար:

Հոկտեմբերի 11-ին Քերին ու Քարզայը քննարկել են անվտանգության մասին համատեղ պայմանագիրը, որը պետք է մինչև տարեվերջ համաձայնեցվի: ԱՄՆ ռազմական ուժերը պայմանավորվածության դեպքում կարող են Աֆղանստանի տարածքում մնալու իրավունք ստանալ նաև ՆԱՏՕ-ի հովանու ներքո ռազմական առաքելության ավարտից հետո, որի ժամկետը սպառվում է հաջորդ տարի:

Մինչ այդ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը քննադատեց ՆԱՏՕ-ին՝ մեղադրելով վերջինիս հրամանատարությանը ռազմական գործողությունների 10 տարում իր երկրի կայունությունն ապահովելու անկարողության մեջ:

«Անվտանգության տեսակետից ՆԱՏՕ-ի գործողությունն Աֆղանստանին հսկայական տառապանքներ բերեց, բազում կյանքեր խլեց և ոչ մի արդյունք չտվեց, քանի որ երկիրը նախկինի պես անվտանգ չէ»,-հայտարարել է նա: Ըստ նրա, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը սխալ գործեց՝ բոլոր ջանքերը կենտրոնացնելով աֆղանական գյուղերում գրոհայինների որոնումների վրա և անտեսելով թալիբների ապաստանները Պակիստանում: Համիդ Քարզայը ևս վեց ամիս կմնա նախագահի պաշտոնում, որից հետո կընտրվի նրա հետնորդը:

Photo:AFP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---