Նեթանյահու. Իրանի միջուկային խնդիրը պետք է լուծել Սիրիայի օրինակով

Նեթանյահու. Իրանի միջուկային խնդիրը պետք է լուծել Սիրիայի օրինակով

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն գտնում է, որ Իրանի միջուկային խնդիրը հարկավոր է լուծել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման օրինակով: «Միջազգային հանրությունը պետք է հետևի, որ Սիրիան կատարի ՄԱԿ ԱԽ որոշումները, այն է՝ դադարեցնի ուրանի հարստացումը, ապամոնտաժի ցենտրիֆուգերը, դուրս բերի հարստացված ուրանն Իրանի տարածքից և ապամոնտաժի Արակի ռեակտորը»,-ասել է Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո: Պուտինն, իր հերթին նշել է, որ Ռուսաստանը հուսով է, որ Ժնևում վերսկսված բանակցություններն Իրանի հետ հաջոր կլինեն, հայտնում է ВВС-ին:

Բարձրաստիճան ԱՄՆ դիվանագետը, որը մասնակցել է Ժնևի գագաթաժողովին, հայտնել է, որ բանակցություններում «լավ առաջընթաց է գրանցվել»:

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին հայտարարել է, որ իր երկիրը «ոչ մի թիզ անգամ չի նահանջի միջուկային ծրագրի իր իրավունքից»:

Իսրայելի վարչապետը Մոսկվա է ժամանել կարճատև աշխատանքային այցով: Վլադիմիր Պուտինն ու Բինյամին Նեթանյահուն մանրամասն խոսել են համագործակցության մասին էներգետիկայի, ավիացիայի, տիեզերական տեխնոլոգիաների, բժշկության ոլորտներում: Երկկողմ հարաբերություններից բացի կողմերը քննարկել են նաև միջազգային հարցեր: «Մենք կողմ ենք Սիրիայում արյունահեղության դադարեցմանը և հուսով ենք, որ բանակցությունները կշարունակվեն: Ռուսաստանը ողջունում է պաղեստինա-իսրայելյան բանակցությունները: Մանրամասն քննարկվել է նաև Իրանի միջուկային ծրագիրը: «Հուսով ենք, որ առաջիկայում կգտնվեն փոխըմբռնելի մոտեցումներ: Ես հուսով եմ, որ Ժնևում վերսկսված բանակցությունները հաջողություն կունենան»,-ասել է Պուտինը: «Ես կարծում եմ, որ մենք կարող ենք լուրջ եզրակացություններ անել, շատ բան սովորել Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ լույսի ներքո: Ռուսաստանն ու մյուս երկրները արդարացիորեն պնդեցին, որ Սիրիայի քիմիական զենքը պետք է ամբողջովին ոչնչացվի: Ես իմ բարձր գնահտականն եմ տալիս ձեր գործողություններին, որի հաջողության գրավականն այդ որոշման իրագործումն է»,-ասել է Նեթանյահուն: Ըստ ՔԶԱԿ ծրագրի, ամբողջ սիրիական քիմիական զենքը պետք է ոչնչացվի մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Գործողությունը կատարվելու է մի քանի փուլով: Քիմիական զենքի արտադրության ձեռնարկություններն աստիճանաբար կապամոնտաժվեն:

Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---