Նոյեմբերի 22-ին լրանում է Ջոն Քենեդիի սպանության 50-րդ տարելիցը

Նոյեմբերի 22-ին լրանում է Ջոն Քենեդիի սպանության 50-րդ տարելիցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշելի հետ, ծաղկեպսակ է դրել Ջոն Քենեդիի շիրիմին Արլինգթոնի ազգային գերեզմանատանը: Նոյեմբերի 22-ին լրանում է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի սպանության 50-րդ տարելիցը: Արարողությանը մասնակցել է նաև նախկին նախագահ Բիլ Քլինթոնը տիկնոջ Հիլարի Քլինթոնի հետ, ինչպես նաև Քենեդիի կլանի անդամները:

«Նա մնում է մեր երևակայության մեջ ոչ միայն այն պատճառով, որ վաղ հեռացավ մեզանից, այլ որովհետև մարմնավորում էր այն մարդկանց էությունը, որոնց ղեկավարում էր՝ կենսուրախ, անվախ, անդրդվելի անկատար թվացող խնդիրների լուծման դեպքում և աշխարհը փոխելուն միտված՝ չգոհանալով նրանով ինչ կա, ձգտելով ավելիին: Իր իդեալիզմով, իր սթափ մտածողությամբ նա հիշեցնում է մեզ, որ երկիրը փոխելու ունակ ուժը մենք ենք»,-ասել է Օբաման, հայտնում է euronews-ը:

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին սպանվեց Դալասում 1963 թվականի նոյեմբերի 22-ին Տեխասում նախընտրական արշավի ժամանակ: Մինչ օրս միասնական կարծիք չկա մահափորձի հանգամանքների մասին: Ուորենի առաջին պաշտոնական հանձնաժողովը եկավ այն եզրակացության, որ սպանությունը միայնակ մարդասպանի՝ Լի Հարվի Օսվալդի ձեռքի գործն է: Սակայն ամերիկացիների մեծ մասը նույնիսկ կես դար անց համարում է, որ Քենեդին դավադրության զոհ դարձավ:

Քենեդիների ընտանիքի մի քանի սերունդների ներկայացուցիչների հետ ողբերգական պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում Ջոնի և Ռոբերտի սպանությունները, ինչպես նաև 4 ավիավթար: Լրագրողները այս ողբերգական դեպքերի շղթան անվանել են «Քենեդիների անեծք»: Ռոբերտ Ֆրենսիս Քենեդին, որը ԱՄՆ նախագահի թեկնածու էր, սպանվեց 1968 թվականի հունիսի 6-ին Կալիֆորնիայի «Ամբասադոր» հյուրանոցում: Մարդասպանը պաղեստինցի ահաբեկիչ էր, որը սպանեց Բոբբիին, ինչպես կոչում էին նախագահի թեկնածուին, 1967 թ. Իսրայելին սատարելու համար: 1969 թվականին ահաբեկիչը դատապարտվեց մահապատժի, հետագայում դատավճիռը մեղմվեց՝ ցմահ բանտարկություն:

Photo:abcnews.org
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---