Լուկաշենկոն մեկնել է Բաքու փող խնդրելու, գտնում են քաղաքագետները

Լուկաշենկոն մեկնել է Բաքու փող խնդրելու, գտնում են քաղաքագետները

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահն այցով գտնվում է Բաքվում և հուսով է, որ Ալիևը կրկին օգնության կգա նրան՝ որոշ գումար հանձնելով: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը՝ մեկնաբանելով Լուկաշենկոյի այցը Բաքու: «Բելառուսի իշխանավորները մշտապես այցելում են Ադրբեջանի մայրաքաղաք: Դա առաջինը, երկրորդը՝ սովորաբար Ալեքսանդր Լուկաշենկոն դիմում է Ալիևին, երբ մեծ խնդիրներ է ունենում ֆինանսների հետ: Մենք հիշում ենք, որ մի դեպք եղավ, երբ Ալիևը օգնեց նրան որոշակի գումարով: Անշուշտ, թվում է, թե գումարը մեծ չէ, բայց, ինչպես ասում են, ամենքից մի փուշ…Արժեզրկումը հսկայական հարված կհասցնի Լուկաշենկոյի հեղինակությանն, այսինքն, նա նորից գնում է մուրացկանության»,-ասել է փորձագետը:

Քաղաքագետը նաև նշել է, որ Բելառուսի նախագահն ի դեմս Բաքվի միշտ տեսնում է նավթային հարցերի լուծման տարբերակ: «Մոսկվայի հետ իրավիճակի սրման դեպքում նա հուսով է, որ Օդեսա-Բրոդի նավթամուղով նավթ կստանա Ադրբեջանից: Սակայն այստեղ էլ խնդիրներ կան, քանի որ բելառուսական նավթավերամշակող գործարաններն ամեն դեպքում չեն կարողանա վերամշակել Ռուսաստանից ստացվող 23 մլն տոննա նավթին համարժեք ծավալը: Ուստի, հավանաբար, Լուկաշենկոն ակտիվորեն որոնում է հում նավթի վերավաճառքով զբաղվելու հնարավորություններ և ռեսուրսներ: Այդ նավթային թեման միշտ առկա է Լուկաշենկոյի ու Ալիևի հանդիպումների օրակարգում»,-ասել է Սուզդալցևը, գրում է «Խարտիա 97»-ը:

Մի քանի տարի առաջ Իլհամ Ալիևը Լուկաշենկոյին 200 մլն դոլար տրամադրեց ռուսական գազի դիմաց վճարելու համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---