Ժնևում են «վեցնյակի» ԱԳՆ ղեկավարները

Ժնևում են «վեցնյակի» ԱԳՆ ղեկավարները

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները, հետևելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի օրինակին, հայտարարել են Ժնև ժամանելու մտադրության մասին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկմանը մասնակցելու նպատակով, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը հայտնել է իր մտադրության մասին Twitter-ում: Ֆրանսիայի արտագործնախարար Լորան Ֆաբիուսի Ժնև ժամանելու մտադրության մասին հայտնել են դիվանագիտական աղբյուրները: Միջազգայն միջնորդների «վեցնյակի» բանակցությունների հերաթական փուլն Իրանի հետ մեկնարկեց Ժնևում նոյեմբերի 20-ին: Իրանի և «վեցնյակի» բանակցությունների նախորդ փուլն ավարտվեց Ժնևում նոյեմբերի 10-ին առանց որևէ համաձայնության, սակայն կողմերը հասկացրեցին, որ որոշակի առաջընթացի են հասել:

Բանակցությունների ետնաբեմում շատ են խոսակցություններն այն մասին, թե ԱԽ 5 մշտական անդամների ու Գերմանիայի ԱԳ նախարարները «նստած են ճամպրուկների» վրա և ցանկացած պահի պատրաստ են մեկնել Ժնև: Դա վկայում է այն մասին, որ համաձայնագիրը շուտով կարող է կնքվել:

Իսրայելը, ԱՄՆ-ն, մի շարք այլ արևմտյան երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---