Չինաստանի ԱԳ նախարարը միացել է իր պաշտոնակիցներին Ժնևում

Չինաստանի ԱԳ նախարարը միացել է իր պաշտոնակիցներին Ժնևում

PanARMENIAN.Net - Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, հետևելով միջազգային միջնորդների «վեցնյակի» երկրների արտգործնախարարների օրինակին, նույնպես մեկնել է Ժնև՝ մասնակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ քննարկումներին, հայտնում է Չինաստանի ԱԳՆ-ն:

Մինչ այդ արդեն Ժնև են ժամանել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳՆ ղեկավարներ Ուիլյամ Հեյգը, Լորան Ֆաբիուսը և Գիդո Վեստերվելլեն, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում է գտնվում ուրբաթ երեկոյից:

Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի, այսօր համաձայնագիր կստորագրվի Իրանի հետ: Իրանի և «վեցնյակի» բանակցությունների նախորդ փուլն ավարտվեց Ժնևում նոյեմբերի 10-ին առանց որևէ համաձայնության, սակայն կողմերը հասկացրեցին, որ որոշակի առաջընթացի են հասել: Բանակցությունները Ժնևում շարունակվում են արդեն 3 օր:

Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---