Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար. Մենք պարտավոր ենք հարգել միմյանց մշակույթն ու կրոնը

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն առաջարկել է ստեղծել փաստահավաք խումբ եւ գործուղել այն տարածաշրջաններ, որտեղից տեղեկատվություն է ստացվում պատմական հուշարձանների ոչնչացման մասին` անկախ պատկանելությունից այս կամ այն մշակույթին: Թ.Դեւիսը հայտարարել է այդ մասին, խոսելով Եվրոպայի Խորհրդի հնարավոր գործողությունների մասին Նախիջեւանի տարածքում հայկական հուշարձանների ոչնչացման առնչությամբ: «Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք եւ մեզ պետք է մտահոգի ոչնչացվող հուշարձանների ճակատագիրը: Մենք պարտավոր ենք հարգել միմյանց մշակույթն ու կրոնը»,-հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը: Թ.Դեւիսնը նշել է, որ դեռեւս չգիտի, թե ինչ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ ԵԽԽՎ-ն, նշելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարության հետ քննարկել է փաստահավաք խմբին աջակցություն ցուցաբերելու հարցերը: «Ես ուրախ կլինեմ, եթե ԵԽԽՎ-ն հավանություն տա իմ նախաձեռնությանը»,-նշել է Թ.Դեւիսը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---