Յ. Մերզլյակով. Հայաստանը հետաքրքրվել է ԵԱՀԿ ՄԽ նոր առաջարկներով

PanARMENIAN.Net - ԱՄՆ միջնորդությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված նոր առաջարկները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքներին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքերով, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ հանդիպումը օգտակար էր եւ կառուցողական: Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Հայսաստնին բավականին հետաքրքրել են նոր առաջարկները: Մեկնաբանելով Ռամբուեի հանդիպումից հետո ԱՄՆ ակտիվացումը հակամարտության կարգավորման հարցում` Յուրի Մերզլյակովը նշեց տարածաշրջան մեկնելու հաճախականության հետ կապված որեւէ մրցակցության բացակայությունը: «Նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Բուշի հետ ապրիլին է նախատեսվում, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նա արդեն հանդիպել է Ռամբուեից հետո»,- նշեց նա: Միեւնույն ժամանակ, ռուս համանախագահը նշեց, որ դեռ վաղ է խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին: «Դեռ առաջին աջարակն է արվել, իսկ ինչպես եւ երբ կկայանա հանդիպումը դեռ քննարկման կարիք ունի»,- գտնում է նա:



Ինչ վերաբերվում է Բերնար Ֆասիեի հայտարարությանը կողմերի ցանկությունների 80 տոկոսի իրականցման վերաբերյալ, ինչպես Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի ազատագրումը, ռուս դիվանագետը նշեց. «Ապագա համաձայնագրով կողմերի ցանկությունների բավարարման մակարդակը թվաբանորեն արտահայտել ես պատրաստ չեմ: Գլխավոր միտքը նրանում է, որ պետք է չէ սպասել բոլոր ցանկությունների եւ պահանջների հարյուրտոկոսանոց կատարման: Կարեւորը, որ այնպես չստացվի, թե մի կողմի ցանկությունները հաշվի են առնված 80 տոկոսով, մյուսինը` 20: Եթե համաձայնագիրը կողմերին ձեռնտու լինի 50 տոկոսով, ես կգտնեմ, որ միջնորդները կատարել են իրենց դերը», հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---