Օտտավայում ցուցադրվել է Հայոց ցեսասպանության վերաբերյալ կինոնկար` «Տղաս հայ պետք է լինի»

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Կանադայի գրադարանների եւ արխիվների հաստատությունում, Օտտավայի հայկական երիտասարդական միությունների նախաձեռնությամբ, կանադահայ մի շարք կազմակերպությունների եւ ՀՀ դեսպանության աջակցությամբ, ցուցադրվեց կանադահայ հեղինակ եւ ռեժիսոր Հակոբ Գուդսուզյանի «Տղաս հայ պետք է լինի» («My Son Shall Be Armenian») 80-րոպեանոց վավերագրական կինոնկարը: Ֆիլմն արտադրվել է Կանադայի «National Film Board»-ի կողմից: Ֆիլմը պատմում է հայազգի հինգ մոնրեալցիաների մասին, որոնք ուղեվորվում են իրենց նախնիների երկիրը` Հայաստան, որպեսզի փաստեր հավաքեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Ֆիլմի դիտումից հետո կազմակերպվել է մամլո ասուլիս, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---