Ադրբեջանը դեռեւս չի համապատասխանում «Հազարամյակի մարտահրավերների» չափանիշներին

PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավերների» հավակնորդներին ընտրելիս հիմնականում հաշվի է առնվել «կառավարման որակը երկրում» եւ կաշառակերության մակարդակը ըստ միջազգային կազմակերպությունների տվյալների: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթակոմիտեի նախագահ, կոնգրեսական Ջիմ Քոլբին: Կոնգրեսականը հայտարարեց, որ Ադրբեջանում այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, եւ նշեց, որ սպասում է այն պահին, թե երբ Ադրբեջանը եւս կհամապատասխանի անհրաժեշտ պահանջներին: Քոլբին նշեց նաեւ, որ 907-րդ ուղղման վերանայման հարցը կարող է քննարկվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ: Նրա խոսքերով, այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը հնարավորություն կունենա հանդիպելու Կոնգրեսի ներկայացուցիչների հետ, սակայն վերանայման վերաբերյալ վերջնական որոշումը կախված կլինի արտաքին հատկացումների կոմիտեից: Ըստ կոնգրեսականի, 907-րդ ուղղումը կարող է լիովին չեղյալ հայտարարվել մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---