Արիֆ Յունուսով. Եվրոպայի համար Ռամիլ Սաֆարովի գործը սովորական սպանություն է

PanARMENIAN.Net - «Ի սկզբանե Ռամիլ Սաֆարովի պաշտպանությունը սխալ էր կազմակերպված: Մեր հասարակությունում սխալ պատկերացում կար թե Եվրոպայի դատական գործընթացների եւ թե նմանատիպ դատական գործընթացների նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքի մասին: Նրանց համար դա սովորական սպանություն է»,- հայտարարել է Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտոլոգիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը: Նրա խոսքերով, Ռ. սաֆարովի պաշտպանությունը պետք էր կառուցել այն բանի վրա, որ նա «ղարաբաղյան հակամարտության զոհ է եւ զղջման դեպքում, կարելի էր Ռ. Սաֆարովի համար ավելի մեղմ դատավճռի հասնել»:



Սակայն, դրա փոխարեն, Ռ. Սաֆարովի ողբերգությունը առիթ հադիսացավ քաղաքական միավորների վաստակման համար: Ինչ-որ մեկը նրան տարվա մարդ հայտարարեց, ինչ-որ մեկը հայտարարեց, որ նա ադրբեջանական երիտասարդության համար կարող է օրինակ ծառայել, ինչ-որ մեկը նրանից հերոս էր սարքում: Բոլոր այդ հայտարարությունը հասնում էին Բուդապեշտի դատարան եւ իրենց բացասական դերը խաղացին վճռի կայացման մեջ: Ցավոք սրտի, այդ հայտարարությունները Բուդապեշտի դատարանին եւ հունգարական հանրությանը ստիպեցին մոռանալ, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, եւ թե մեր ԱԳՆ հայտարարությունները, որոնցում ասվում էր, որ մեքն զղջում ենք կատարվածի համար»,- նշեց Յունուսովը, հաղորդում է Day. Az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---