Կուբանի Սլավյանսկում կկազմակերպվի կլոր սեղան Հայոց ցեղասպանության թեմայով

PanARMENIAN.Net - Կուբանի Սլավյանսկում կկազմակերպվի կլոր սեղան Հայոց ցեղասպանության թեմայով, որը տեղի կունենա ապրիլի 19-ին Պետական սլավոնական մանկավարժական ինստիտուտում, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Կլոր սեղանի ընթացքում, որին կմասնակցեն քաղաքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչները, կքննարկվեն հետեւյալ հարցերը` Հայոց ցեղասպանությունը որպես հանցագործություն մարդկայնության եւ մարդկության դեմ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ Թուրքիայի իրավական պատասխանատվությունը, այդ հանցագործության պաշտոնական ճանաչումը եւ դատապարտումը Թուրքիայի կողմից, Պանթուրքիզմի գաղափարախոսությունը որպես իրական սպառնալիք Եվրոպային եւ աշխարհին, Հայոց ցեղասպանության հետեւանքների արդարացի հատուցման ուղիները, Հայ դատը միջազգային իրավունքի հիման վրա: Միջոցառման մասնակիցների համար կցուցադրվի «Ես մեղադրում եմ» ֆիլմը, որը պատրաստվել էի «Երկիր-մեդիա» հեռուստաընկերությունում Հայոց ցեղասպանության 90-ամյակի տարելիցի կապակցությամբ: Կլոր սեղանի արդյունքում նախատեսվում է ընդունել բանաձեւ: Կլոր սեղանի մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն են հղել Ռուսաստանի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ, մասնավորապես, ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Շիշկարյովը («Միասնական Ռուսաստան» խմբակցություն):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---