ANCA-ի ներկայացուցիչը նշանակվել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի խորհրդակցական կոմիտեի անդամ

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսետին Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Դեյմենջյանին նշանակել է քաղաքի Մարդկային հարաբերությունների հանձնաժողովի խորհրդակցական կոմիտեի անդամ: Այս կոմիտեն զբաղվում է Լոս Անջելեսի շրջանում դրական ռասայական եւ մարդկային հարաբերությունների ստեղծմամբ: Նշենք, որ Դեյմենջյանը մեծ աշխատանք է տարել Լոս Անջելեսի դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության դասավանդումը մտցնելու համար, հաղորդում է ԱՀԴՀ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---