Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը խորապես արմատավորված է հույն ժողովրդի հիշողության մեջ: Այդ մասին հայտարարել է Հունաստանի ներքին գործերի նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսը Աթենքում Հայ Դատի հանձնախմբին ուղղված գրավոր նամակում: Նախարարը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Միաժամանակ Հունաստանի փոխարտգործնախարար Թեոդորոս Քասիմիսը Աթենքում կայացած միջոցառման ժամանակ հորդորել է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է «Թուրքիե» օրաթերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---