Սիրիացի նախարար. Երկրում գործող բոլոր զինյալ խմբավորումներն ահաբեկչական են

Սիրիացի նախարար. Երկրում գործող բոլոր զինյալ խմբավորումներն ահաբեկչական են

PanARMENIAN.Net - Սիրիան շահագրգռված է մասնակցելու «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովին այնպես, ինչպես դա բխում է Սիրիայի ժողովրդի շահերից: Այդ մասին հայտարարել է տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին:

«Միջսիրիական երկխոսությունն երկրի ներսում տեղի կունենա անկախ «Ժնև-2-ի» արդյունքներից, և եթե «ընդդիմությունն» ու նրան սատարողները ձախողեն խորհրդաժողովն, ապա երկխոսությունը կանցնի բուն Սիրիայում»,-ասել է նա:

Օմրան ազ Զոուբին նաև խորհուրդ է տվել «ընդդիմությանն» ու մյուս բոլոր խմբավորումներին ուշադիր ընթերցել Ժնևի կոմյունիկեն առանց քաղաքականացման փորձերի: Նա նշեց, որ «Ժնև-2»-ը պետք է համաձայնության հանգեցնի ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտության մասին, իսկ մանրամասներն արդեն երկրորդական են:

«Ռուսաստանում տեղի ունեցած բռնարարքների թիկունքում կանգնածներն այն նույն ուժերն են, որոնք մեղսակից են Սիրիայում ու Իրաքում տեղի ունեցած ահաբեկչություններին: Բոլոր այդ երկրները՝ Սիրիան, Իրաքը, Ռուսաստանը, իրավունք ունեն պաշտպանելու իրենց ազգային անվտանգությունը: Պետությունը, որը կանգնած է համաշխարհային ահաբեկչության ետևում, լավ է հայտնի և պետք է պատասխանատվության ենթարկվի: Այն, որ նրանք մեծ փողեր ու հսկայական հարստություններ ունեն, չի նշանակում, որ նրանք իրավունք ունեն հեղեղելու մարդկանց արյունն որտեղ էլ դա լինի»,-ասել է նա, հայտնում է SANA գործակալությունը:

Ըստ նրա, Սիրիայի պատվիրակությունը գնում է «Ժնև-2» խորհրդակցությանը, արդյունքների հասնելու համար, որոնք կծառայեն պետության ու ժողովրդի շահերին: «Մենք թույլ չենք տա ԱՄՆ-ին, Սաուդյան Արաբիային կամ Թուրքիային պարտադրել իրենց օրակարգը,-ասել է նա:-Մենք հասկանում ենք, որ ապագայում Սիրիան կունենա կառավարության ընդլայնված կազմ, սակայն այն չի լինի իշխանության անցումային մարմին, ինչպես դա եղավ Իրաքում ամերիկյան ներխուժումից հետո»:

Նա հաստատել է, որ Ժնևում ձեռք բերված ցանկացած համաձայնություն կդրվի համաժողովրդական հանրաքվեի: Եթե դրանք հավանություն չստանան, ապա անիմաստ կլինեն ու չեն իրագործվի: Նախարարը հորդորել է Թուրքիայի կառավարությանն ամբողջությամբ փակել սահմաններն ահաբեկիչների համար և արտաքսել նրանց իր տարածքից, դադարեցնել նրանց նյութատեխնիկական ու ֆինանսական աջակցությունը: Բացի այդ, նա դիմել է Հորդանանի կառավարությանը՝ հորդորելով ուժեղացնել հսկողությունը սահմաններին, թույլ չտալ, որ ահաբեկիչները կարողանան հատել դրանք, չենթարկվել արտաքին ճնշմանը, հատկապես Սաուդյան Արաբիայի կողմից:

«Նրանք, ովքեր համարում են, որ կարելի է փոխել իրավիճակը, ավելի շատ ահաբեկիչներ ու զենք ուղարկելով Սիրիա, խորապես սխալվում են: Իսկ Բաշար Ասադի առաջադրվելու հարցն առաջիկա նախագահական ընտրություններին կայացնելու է Սիրիայի ժողովուրդը»,-ասել է Օմրան ազ Զոուբին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

Սիրիայի գծով միջազգային խորհրդաժողովը կայանալու է 2014 թվականի հունվարի 22-ին շվեյցարական Մոնտրյո քաղաքում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---