Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի ԱԷԿ-ի փակման մեջ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը հետաքրքրված է Հայաստանի ԱԷԿ-ի փակման մեջ, որը չի համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշերին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ պետքարտուղար Հանս Վինկլերը: Նրա խոսքերով, ԱԷԿ-ը տեխնիկապես հնացել է, սակայն նոր ԱԷԿ-ի կառուցման անհրաժեշտության քննարկումը ԵՄ-ի իրավասության մեջ չի մտնում:



«Եվրամիությունը ընդունում է, որ տվյալ հարցերը հանդիսանում են յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքը: Բայց մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ էներգետիկայի եւ էներգետիկ անվտանգության հարցերում: Մյուս կողմից, ԵՄ-ը հարգում է յուրաքանչյուր երկրի սուվերեն իրավունքը. նտրել էներգիայի այն տեսակը, որը առավել պատասխանում է նրա հնարավորություններին եւ շահերին»,- ասել է Հանս Վինկլերը:



Ավստրիայի ԱԳՆ պետքարտուղարը հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի եւ Ռուսաստանի համաձայնագիրը Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի ռուսական սեփականություն հանձնելու վերաբերյալ: «ԵՄ-ն չի խառնվում ազգային մակարդակի վրա ընդունված որոշումներին»,- նշել է նա:



Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գազամուղին, ապա, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, նա չգիտի, «Իրան-Հայաստան գազամուղը հանձնվելու է Ռուսաստանին, թե` ոչ»:



«Ես ենթադրում եմ, որ բանակցությունները տարվում են այն հարցերի շուրջ, թե ով է կառուցելու գազամուղը եւ ով է ֆինանսավորելու այդ կառուցումը: Քանի որ ես չեմ մասնակցում այդ բանակցություններին, ապա չգիտեմ մանրամասները»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---