Ամանորի գիշերն և հաջորդ օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ը սպասարկել է մոտ 40 մլն զանգ

Ամանորի գիշերն և հաջորդ օրը ՎիվաՍել-ՄՏՍ-ը սպասարկել է մոտ 40 մլն զանգ

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014-ի հունվարի 1-ին ցանցի սպասարկած կարճ հաղորդագրությունների և զանգերի վիճակագրությունը:

Ամանորի նախաշեմին` 2013թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 4,205,447 կարճ հաղորդագրություն, իսկ 2014 թ. հունվարի 1-ին` 3,336,833-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 19,552,223 իսկ 2014-ի հունվարի 1-ին ևս 20,594,997 զանգ, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Ընդհանուր առմամբ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին և 2014թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,542,280 կարճ հաղորդագրություն և 40,147,220 զանգ:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զանգերի քանակն աճել է 3.3 տոկոսով, իսկ կարճ հաղորդագրությունների քանակը՝ 18 տոկոսով:

Լավագույն մաղթանքները Հայաստանին` 2014թ.-ի ընթացքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---