Սիրիայում սպանվել է Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի

Սիրիայում սպանվել է Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի

PanARMENIAN.Net - Սիրիայում սպանվել է Ադրբեջանի ևս մեկ քաղաքացի: Ըստ ԱՊԱ-ի, այդ մասին են հայտնում ապստամբներին պատկանող կայքերը: Ինչպես հայտնի է դարձել, «Ալ Նուսրա ճակատ» խմբավորման շարքերում Բաշար Ասադի դեմ կռվող «Աբու Զար Ազերի» մականունով ադրբեջանցին սպանվել է հունվարի 14-ին կառավարական ուժերի կողմից Համա գավառում: Սպանվածի իսկական անունը չի հրապարակվում:

Սիրիայում իրավիճակի սրումից հետո մի խումբ ադրբեջանցի քաղաքացիներ մեկնեցին այնտեղ և մասնակցում են մարտերին տարբեր խմբերի կազմում:

Հակամարտության ընթացքում Սիրիայում ընդհանուր առմամբ մոտ 100 ադրբեջանցի է զոհվել: Նրանց բազմաթիվ լուսանկարներն ապստամբները զետեղում են սոցիալական կայքերում:

Ըստ տարբեր տվյալների, Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Ասադի դեմ մոտ 250 ադրբեջանցի է կռվում: Պատերազմի ընթացքում սպանվել է մոտ 100 ադրբեջանցի: Անցյալ տարվա մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես եկան հերթական տեսաուղերձով՝ կոչ անելով հայրենակիցներին «ջիհադ անել Սիրիայում»:

2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, չորս միլիոն մարդ տեղահանված անձինք են: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Իսլամիստական խմբավորումների նպատակն է շարիաթի օրենքներով պետության ստեղծումը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---