ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «չի նկատել» Մամեդյարովի գլխավորած ադրբեջանական պատվիրակությանը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «չի նկատել» Մամեդյարովի գլխավորած ադրբեջանական պատվիրակությանը

PanARMENIAN.Net - Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համատեղ մամուլի ասուլիսում զվարճալի միջադեպ է եղել, գրում է BBC-ն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մոռացել է բարևել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին:

Բարևելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներին, մասնավորապես, Անդրկովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրային, Իլհամ Ալիևն ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը շտապել են դեպի նրանց համար նախատեսված սեղանը:

Սեղանի մոտ նստելուց առաջ Իլհամ Ալիևը դիմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, ասելով. «Ահա և մեր թիմը» և մատնանշել Էլմար Մամեդյարովին ու նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հասկացել է, որ մոռացել է ադրբեջանական պատվիրակության մյուս անդամների մասին և շտապել բարևել նրանց: Այս զվարճալի միջադեպը ներկաների ծիծաղի պատճառ է դարձել, գրում է Haqqin.az-ը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---